Սամվել Կարապետյանն արձագանքել է Բաքվի մեղադրանքներին - Mediamax.am

2222 դիտում

Սամվել Կարապետյանն արձագանքել է Բաքվի մեղադրանքներին


Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանը

Լուսանկարը` «Տաշիր»


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի կողմից «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին առաջադրված բոլոր մեղադրանքներն անհեթեթ են ու որեւէ հիմք չունեն, այսօր հայտնել է խմբի մամուլի ծառայությունը:

«Այն, որ Ադրբեջանի պաշտոնական մարմինները շարունակում են նախապես ծրագրված կեղծ մեղադրանքներ հնչեցնել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ հանդիսացող անձանց նկատմամբ, վրդովվեցուցիչ է ու անընդունելի», - նկատել են ընկերության մամուլի ծառայությունում:

 

«Ինձ զարմացնում է, թե ինչպիսի համառությամբ են Ադրբեջանի իշխանությունները շարունակում կենտրոնանալ իրենց երեւակայությունների վրա: Ավելի լավ կլիներ, որ իրենց էներգիան ուղղեին իրենց իսկ կողմից ավերված տարածաշրջանի վերականգնմանը»», - ասել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը:

 

Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը Սամվել Կարապետյանին եւ հայ այլ գործարարներին մեղադրում է պատերազմի ընթացքում զենքի «ապօրինի մատակարարումների» համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին