Ալիեւ. «Բացեիբաց ընդունում են, որ չեն կարող պաշտպանել իրենց սահմանները» - Mediamax.am

6735 դիտում

Ալիեւ. «Բացեիբաց ընդունում են, որ չեն կարող պաշտպանել իրենց սահմանները»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մի շարք վիրավորական արտահայտություններ է արել Հայաստանի հասցեին:

Trend գործակալության հաղորդման համաձայն, մայիսի 28-ին այցելելով Աղդամ՝ Ալիեւը, մասնավորապես, ասել է.

 

«Եթե մենք տեսնենք, որ մեր պետության անվտանգությանը թեկուզ փոքր սպառնալիք կա, անհապաղ տեղում կոչնչացնենք թշնամուն: Նրանք տեսնում են մեր ուժը: Ուստի վերջին օրերի սադրանքը, որը հայերը գործել էին սահմանին, բնականաբար, չէր կարող անպատասխան մնալ եւ չմնաց: Նրանք հերթական անգամ խայտառակ եղան: Տեսեք, հիմա ողջ աշխարհը ծիծաղում է նրանց վրա: Մեկ օրվաը ընթացքում վարչապետը մի վարկած է առաջ քաշում, Գլխավոր շտաբի պետի տեղակալը՝ մեկ այլ:

 

30 տարվա ընթացքում հայերին չհաջողվեց պետություն կառուցել: Ուրեմն, այդ ժողովուրդը չի կարող պետություն կառուցել: Ուրեմն, այդ ժողովուրդը կարող է ապրել միայն այլ խոշոր պետությունների կազմում: 30 տարվա ընթացքում նրանք բացառիկ հնարավորություն ունեին՝ եթե չլիներ այս օկուպացիան, թշնամանքը, եթե հայերը մեր ժողովրդի դեմ այս վայրագությունները գործած չլինեին, Հայաստանը, հնարավոր է, կարող էր ապրել որպես անկախ պետություն:

 

Իսկ հիմա նայեք, թե ինչ խայտառակ վիճակում են նրանք գտնվում: Բացեիբաց ընդունում են, որ չեն կարող պաշտպանել իրենց պետությունը, իրենց սահմանները»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին