Պուտին. Կջարդենք նրանց ատամները, ովքեր կփորձեն մեզանից բան «կրծել» - Mediamax.am

10167 դիտում

Պուտին. Կջարդենք նրանց ատամները, ովքեր կփորձեն մեզանից բան «կրծել»


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայտարարել է, որ ժամանակ առ ժամանակ Ռուսաստանը բախվում է իրավիճակների, երբ իրենից ինչ-որ բան են ուզում «կրծել»։

Այսօր ելույթ ունենալով «Հաղթանակ» կազմկոմիտեի նիստում, Պուտինը նշել է, որ ոմանք համարձակություն ունեն հրապարակայնորեն խոսել այն մասին, որ Սիբիրի հարստությունները անարդարացիորեն պատկանում են միայն մեկ երկրի։

 

«Բոլորն ուզում են մեզ կծել կամ ինչ-որ բան մեզանից «կրծել»։ Բայց նրանք, ովքեր պատրաստվում են դա անել, պետք է իմանան, որ մենք կջարդենք նրանց ատամներն այնպես, որ նրանք այլեւս չեն կարողանա կծել», - նշել է ՌԴ նախագահը։

 

«Դա ակնհայտ է։ Եվ դրա գրավականը մեր զինված ուժերի զարգացումն է», - ասել է Պուտինը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին