Փաշինյանը չընտրվեց վարչապետի պաշտոնում - Mediamax.am

1938 դիտում

Փաշինյանը չընտրվեց վարչապետի պաշտոնում


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Ազգային ժողովում այսօր 1 կողմ, 75 ձեռնպահ, 3 դեմ ձայների համամասնությամբ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետի պաշտոնում:

Նիկոլ Փաշինյանը հրաժարական էր ներկայացրել ապրիլի 25-ին:

 

Գործող Սահմանադրության համաձայն, արտահերթ ընտրություններ կարող են կայանալ այն դեպքում, երբ վարչապետը հրաժարական է տալիս, իսկ Ազգային ժողովը երկու անգամ նոր վարչապետ չի ընտրում եւ իրավունքի ուժով համարվում է արձակված։

 

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում նախատեսված են հունիսի 20-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին