Հայտնի է «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական կարգախոսը - Mediamax.am

3400 դիտում

Հայտնի է «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական կարգախոսը


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի փողոցներում տեղադրված գովազդային կրիչների վրա հայտնվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական պաստառները:

Դրանց վրա գրված է. «Ապագա կա»:

 

Քանի որ պաստառների վրա նշված է «Քաղաքացիական պայմանագիր» անվանումը, կարելի է ենթադրել, որ կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է միայնակ՝ ի տարբերություն 2018 թվականի դեկտեմբերի, երբ կազմավորվել էր «Իմ քայլը» դաշինքը:

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ փետրվարի 25-ին ելույթ ունենալով իր աջակիցների հանրահավաքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ իրենց քաղաքական թիմը դիտարկում էր ընտրություններին «Վե՛րջ թավիշին» կարգախոսով մասնակցելու տարբերակը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին