Արմեն Սարգսյանը գերիների հարցով դիմել է ԿԽՄԿ-ի նախագահին - Mediamax.am

1655 դիտում

Արմեն Սարգսյանը գերիների հարցով դիմել է ԿԽՄԿ-ի նախագահին


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուրերին՝ ակնկալելով կոմիտեի աջակցությունն Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցում:

Արմեն Սարգսյանը նամակում, մասնավորապես, ընդգծել է.

 

«Այսօր Արցախում հումանիտար իրավիճակին անդրադառնալն առաջնային խնդիր է, եւ միջազգային հանրության կողմից հրատապ ուշադրություն է պահանջվում:

Միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երկրները, միջազգային կազմակերպությունները, անհատներ պետք է համարժեք գնահատական տան Ադրբեջանի գործողություններին:

 

Չափազանց կարեւոր է, որ գերության մեջ գտնվող բոլոր ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց փոխանակումն իրականացվի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի կիրառմամբ, որն արհամարհում է Ադրբեջանը:

 

Մարդու իրավունքների եւ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտմամբ՝ ներկայումս Ադրբեջանը թաքցնում է հայ ռազմագերիների եւ պատանդների իրական թիվը, եւ շարունակում է մերժել ու խոչընդոտել պատանդառնված քաղաքացիական անձանց եւ ռազմագերիների վերադարձին»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին