Փաշինյան. գերիների խնդիրը միջազգային օրակարգի հարց է դառնում - Mediamax.am

1583 դիտում

Փաշինյան. գերիների խնդիրը միջազգային օրակարգի հարց է դառնում


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարության նիստում ասել է, որ Ադրբեջանի կողմից գերեվարվածների, ռազմագերիներին եւ այլ պահվող անձանց վերադարձնելու վերաբերյալ պարտավորությունները չկատարելու փաստը դառնում է միջազգային օրակարգի հարց։

«Երեկ Եվրամիությունը շատ կարեւոր հայտարարություն է տարածել, որում կոնկրետ եւ հասցեական արձանագրվում է, որ Ադրբեջանը պետք է վերադարձնի բոլոր գերեվարված անձանց՝ անկախ գերեվարելու կոնկրետ հանգամանքներից։ Կարեւոր եմ համարում, որ այս հայտարարության մեջ հղում է արվում Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում տեղի ունեցող գործընթացներին, ինչը քաղաքական հայտարարությանն ավելացնում է նաեւ իրավական տարր։

 

Վերջին շրջանում միջազգային ակտիվությունը՝ կապված գերեվարված անձանց խնդիրների հետ, կարեւոր է եւ մեծացնում է լավատեսությունը, որ այս հարցում կունենանք կոնկրետ արդյունքներ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին