Փաշինյանը կարեւորում է պատվաստումների դեմ ձայների «խլացումը» - Mediamax.am

1755 դիտում

Փաշինյանը կարեւորում է պատվաստումների դեմ ձայների «խլացումը»


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման մեծ ներուժ կա, բայց այն պատշաճ չափերով ու ծավալով չի իրականացվում:

Նրա խոսքով՝ դա ոչ միայն առողջապահական, այլեւ տնտեսական ռիսկեր է առաջացնում:

 

«Մեր բիզնեսը պետք է շատ շահագրգռված լինի պատվաստմամբ: Եթե առաջիկա մեկ ամսվա ընթացքում պատվաստման շոշափելի ցուցանիշ չարձանագրենք, մեր զբոսաշրջային բիզնեսն այս տարի եւս կարող է շատ մեծ խնդիրներ ունենալ:

 

Շատ կարեւոր եմ համարում, որ խլացվեն բոլոր այն ձայները, որոնք արշավանք են սկսում պատվաստումների դեմ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին