Փաշինյանը հանձնարարել է կոշտ արձագանքել Մեղրիի միջադեպին - Mediamax.am

1761 դիտում

Փաշինյանը հանձնարարել է կոշտ արձագանքել Մեղրիի միջադեպին


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սյունիքի մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ ասել է, որ Մեղրիում այսօր տեղի ունեցածն օրենքի հստակ խախտում է:

«Ակնկալում եմ, որ իրավապահ մարմինները շատ հստակ եւ կոշտ ձեւով արձագանքեն, որովհետեւ չի կարելի թույլ տալ, որ անպատժելիության մթնոլորտ գոյություն ունենա Հայաստանում: Ակնկալում եմ, որ այս հարցը կլուծվի կտրուկ եւ հատուկ գործողություններով, եւ մեղավորները հանրության համար տեսանելի ձեւով կկանչվեն պատասխանատվության»,- ասել է նա։  

 

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է Ոստիկանության եւ ԱԱԾ պետերին անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկել այսօր տեղի ունեցածի կապակցությամբ։

 

Մեղրիում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ քաղաքացիները վիրավորական արտահայություններ են հնչեցրել նրա հասցեին եւ պահանջել հեռանալ Սյունիքից։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին