Ալիեւն ասել է, որ սպասում է Պուտինի պատասխանին - Mediamax.am

2204 դիտում

Ալիեւն ասել է, որ սպասում է Պուտինի պատասխանին


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է տեղեկատվությունը Շուշիում «Իսկանդեր-Մ» հրթիռի բեկորների հայտնաբերման վերաբերյալ:

«Ես այդ հարցը տվեցի Վլադիմիր Պուտինի հետ զրույցում, որը տեղի էր ունեցել ապրիլի 1-ին: Ադրբեջանի ժողովուրդը պետք է իմանա պատասխանը: Արդեն անցել է շուրջ երկու շաբաթ», - ասել է Ալիեւը Բաքվում ընթացող կոնֆերանսում:

 

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, նա նշել է, որ ապրիլի 4-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հարցում է ուղարկել ՌԴ գործընկերներին:

 

«Մենք տրամադրել ենք լուսանկարներ, տեսանյութեր եւ այլ նյութեր եւ հարց ենք ուղղել. ինչ՞ հրթիռներ են դրանք եւ ի՞նչ է տեղի ունեցել: Արդեն անցել է 9 օր, սակայն պատասխան չկա», - հավելել է Ալիեւը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին