Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը խոսել է գերիների խնդիրի մասին - Mediamax.am

1199 դիտում

Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը խոսել է գերիների խնդիրի մասին


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մեկնարկին խոսել է հայ ռազմագերիների դեռեւս չլուծված խնդրի մասին։

«Դեռեւս լուծված չէ ռազմագերիների, պատանդների եւ Ադրբեջանում պահվող այլ անձանց հարցը։ Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ նրանք բոլորը պետք է վերադարձվեին հայրենիք, բայց, ցավոք, դեռեւս Ադրբեջանում ունենք պահվող մարդիկ։ Այս խնդրի լուծման հարցում մենք չունենք տարակարծություններ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին