Փաշինյան. Ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով - Mediamax.am

2338 դիտում

Փաշինյան. Ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է իրականացվեն համամասնական ընտրակարգով՝ առանց վարկանիշային ընտրացուցակի:

Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ նա ասել է, որ Ընտրական օրենսգրքով նախատեսված ընտրակարգը արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին ձեռք բերված քաղաքական պայմանավորվածության մաս չի եղել:

 

«Ես բոլոր քննարկումներում հարց եմ ուղղել մեր գործընկերներին՝ այդ թվում խորհրդարանական, թե իրենք ինչ կարծիքի են ընտրակարգի վերաբերյալ՝ լինի՞ ռեյտինգային ընտրակարգ, թե՞ ոչ: Մեր խոսակցությունների ժամանակ արձանագրել ենք, որ եւ «Բարգավաճ Հայաստան», եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները այս հարցը թողնում են խորհրդարանական մեծամասնության հայեցողությանը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նա ասել է, որ դրանից հետո խորհրդարանական մեծամասնությունը քննարկումներ է ունեցել արտախորհրդարանական ուժերի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, եւ հաշվի առնելով նախկինում ստանձնած հանձնառությունը, որոշում է կայացրել, որ պետք է գնան Ընտրական օրենսգրքի պարզ փոփոխությունների:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին