Կհանդիպեն Թյուրքական խորհրդի ղեկավարները եւ Հունգարիայի վարչապետը - Mediamax.am

3082 դիտում

Կհանդիպեն Թյուրքական խորհրդի ղեկավարները եւ Հունգարիայի վարչապետը


Լուսանկարը` https://www.eias.org/


Երեւան: Մեդիամաքս: Թյուրքական խորհրդի երկրների ղեկավարները կհանդիպեն մարտի 31-ին, հայտնում է Ղազախստանի արտգործնախարարությունը:

Թյուրքական խորհրդի (Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդ) գագաթնաժողովը տեղի կունենա Թուրքեստանում (Ղազախստանի Թուրքեստանի շրջանի վարչական կենտրոն):

 

Գագաթնաժողովի նախաձեռնողը Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն է:

 

Թյուրքական խորհրդի անդամ պետությունների բոլոր ղեկավարները եւ այս կազմակերպությունում որպես դիտորդ հանդես եկող Հունգարիայի վարչապետը հաստատել են իրենց մասնակցությունը:

 

Թյուրքական խորհրդի անդամներն են Ադրբեջանը, Թուրքիան, Ղրղըզստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը: Թուրքմենստանը ներկայանում է որպես խորհրդի «հնարավոր ապագա անդամ», իսկ Ուկրաինան՝ «հնարավոր ապագա դիտորդ»:

Մեդիամաքսը նշում է, որ հենց Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն էր 2012 թվականին գործարք կնքել Ադրբեջանի իշխանությունների հետ` հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության համար Բուդապեշտում ցմահ բանտարկության դատապարտված Ռամիլ Սաֆարովին Բաքու վերադարձնելու մասին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին