Մոսկվան եւ Անկարան պատրաստ են «համակարգել գործողությունները» - Mediamax.am

4188 դիտում

Մոսկվան եւ Անկարան պատրաստ են «համակարգել գործողությունները»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Սերգեյ Լավրովը եւ Մեւլութ Չավուշօղլուն այսօրվա հեռախոսազրույցում «հաստատել են պատրաստակամությունը սերտորեն համակարգել Ռուսաստանի եւ Թուրքիայի գործողությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուտափույթ խաղաղ բանակցային ընթացքը վերականգնելու հարցում»:

Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորգրության մեջ:

 

«Հանգամանորեն քննարկվել է լարվածության աճը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Նախարարները լուրջ մտահոգություն են արտահայտել շարունակվող զինված առճակատմամբ, եւ հանդես են եկել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման օգտին: Ընդգծվել է հակամարտությունում այլ տարածաշրջաններից անօրինական զինված միավորումներից գրոհայինների մասնակցության անթույլատրելիությունը: Ընդգծվել է Բաքվին եւ Երեւանին քաղաքական-դիվանագիտական աջակցության հարցում ծայրաստիճան հավասարակշռված քայլերի անհրաժեշտությունը:

 

Ռուսական կողմը ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող քայլերը, այդ թվում Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների 2020թ. հոկտմեբերի 1-ին արված հայտարարությունը», - ասվում է հաղորդագրությունում:

 

Նշենք, որ այսօր ավելի վաղ մեկնաբանելով նախագահների համատեղ հայտարարությունը, Էրդողանն ասել էր, որ երկարատեւ խաղաղության հասնելու համար «Հայաստանը պետք է դուրս գա օկուպացված տարածքներից»:

«Հաշվի առնելով, որ Ռուսաստանն, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան այս խնդիրը արհամարհել են գրեթե 30 տարի՝ անընդունելի է, երբ նրանք փորձում են հրադադար սահմանել», - ասել էր Թուրքիայի նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին