Մանե Գեւորգյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար - Mediamax.am

14744 դիտում

Մանե Գեւորգյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար


Լուսանկարը` Մանե Գեւորգյանի ֆեյսբուքյան էջից


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր որոշում է ընդունել Մանե Գեւորգյանին վարչապետի մամուլի քարտուղար նշանակելու մասին:

Մանե Գեւորգյանն ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքագիտություն բաժինը: Սովորել է նաեւ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի դիվանագիտության եւ իրավունքի դպրոցում:

 

Մինչ այս Մանե Գեւորգյանն աշխատում էր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունում՝ որպես միջազգային կապերի ավագ համակարգող:

 

Աշխատել է նաեւ «Սիվիլիթաս» հիմնադրամում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին