Փաշինյան. «Հրաժարականի սցենարի մասին պետք է լրացուցիչ մտածենք» - Mediamax.am

6192 դիտում

Փաշինյան. «Հրաժարականի սցենարի մասին պետք է լրացուցիչ մտածենք»


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ իր հրաժարականի սցենարի վրա եւս մեկ անգամ մտածելու անհրաժեշտություն կա։

«Չեմ որոշել, երբ եմ հրաժարական տալու: Եթե իմ որոշումով լիներ՝ արդեն պետք է տված լինեի, բայց քանի որ հանրության շրջանում շատ բուռն արձագանք կա, այդ սցենարի մասին ավելի մանրամասն պետք է մտածենք»,- լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։ 

 

 

Նրա խոսքով՝ պետք է այնպիսի քայլեր անել, որ «ստեղծված իրավիճակը իր բոլոր նրբություններով բոլորին հասկանալի լինի»։ 

 

«Իհարկե, որեւէ գործողություն չպետք է անեմ, որ ժողովրդի իշխանությունը թեկուզ տեսականորեն վտանգի տակ դրվի։ Մյուս կողմից՝ դեկտեմբերին պետք է անպայման արտահերթ ընտրություններ կազմակերպենք, որ բարիկադային ռեժիմից անցնենք առօրյա աշխատանքային ռեժիմի եւ կոնկրետ արդյունքներ արձանագրենք»,- հավելել է վարչապետը։ 

 

Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի վերջին հարցազրույցին, Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ պատրաստվում է վերջինիս հետ որոշ հարցեր քննարկել։  

 

 

 

«Պարոն Ծառուկյաննն, ըստ էության, պաշտպանեց դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարը։ Ես պատրաստվում եմ այդ թեմայով հանդիպում ունենալ նրա հետ, որպեսզի մենք իրավիճակը եւ հանգուցալուծումների սցենարների վերաբերյալ պատկերացումները քննարկենք»,-ասել է վարչապետը։ 

 

Նա տեղեկացրել է, որ ծրագրում է քննարկումներ ունենալ նաեւ Դաշնակցության ներկայացուցիչների հետ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին