Փաշինյան. Հայաստանում հաստատված է «իրական եղբայրություն» - Mediamax.am

3325 դիտում

Փաշինյան. Հայաստանում հաստատված է «իրական եղբայրություն»


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «այսօր Հայաստանի Հանրապետությունում չկա մի քաղաքացի, սկսած վարչապետից, որը որեւէ մեկի նկատմամբ ունի առավելություն»:

Կառավարության ղեկավարն այդ մասին ասել է հոկտեմբերի 7-ին՝ Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում: 

 

«Շատերը հարցնում են, թե Հայաստանում վերջին հինգ ամսվա մեջ ինչ է փոխվել: Նրանք, ովքեր ուզում են տեսնել` կտեսնեն, որ ՀՀ-ում փոխվել է ամենակարեւոր բանը` տրամադրությունը, մարդկանց հայացքները, ինքնազգացողությունը, ինքնավստահությունը: Կարեւոր է արձանագրել, թե ինչն է ժողովրդի համար ամենակարեւորը, դա իր ինքնասիրությունն է, իր հպարտությունն է: Կարեւոր է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հստակ արձանագրի, որ ինքը հավասար է բոլորի հետ եւ որեւէ մեկը չկա իրենից առավել եւ իրենից պակաս: 

 

Այսօր Հայաստանում չկա մի քաղաքացի, սկսած վարչապետից, որը որեւէ մեկի նկատմամբ ունի առավելություն: Բոլորս ՀՀ քաղաքացիներ ենք եւ ունենք նույն իրավունքներն ու պարտականությունները: Հայաստանում հաստատված է իրական եղբայրություն, քաղաքացիական եղբայրություն, բոլորս միմյանց ընկալում ենք որպես միասնական մեկ ընտանիք, մի միություն, մի ազգ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին