Ալիեւի հետ օպերատիվ կապ դեռ հաստատված չէ, ասել է Փաշինյանը - Mediamax.am

5041 դիտում

Ալիեւի հետ օպերատիվ կապ դեռ հաստատված չէ, ասել է Փաշինյանը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ «Ադրբեջանի նախագահի հետ օպերատիվ կապ դեռ հաստատված չէ, սակայն աշխատանքները շարունակվում են»։

«Կարող եմ գոհունակությամբ նշել, որ վերջին օրերին շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով իրավիճակն անհամեմատ ավելի հանդարտ է»,- Ազգային ժողովում ասել է Նիկոլ Փաշինյանը։ 

 

Մեդիամաքսը հիշեցնում է՝ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 28-ին հայտնել էր, որ Դուշանբեում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել սահմանագծում լարումը նվազեցնելու եւ միջադեպերը կանխելու վերաբերյալ:

 

Վարչապետը տեղեկացրել էր, որ Իլհամ Ալիեւի հետ պայմանավորվել են համապատասխան կառույցներին հանձնարարություն տալ կողմերի միջեւ օպերատիվ կապի հնարավորություն ստեղծելու մասին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին