Նախագահի հրամանագրերով վեց նախարար աշխատանքից ազատվել է - Mediamax.am

3288 դիտում

Նախագահի հրամանագրերով վեց նախարար աշխատանքից ազատվել է


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել ՀՅԴ-ական եւ ԲՀԿ-ական նախարարներին աշխատանքից ազատելու մասին:

Համանման առաջարկությամբ հոկտեմբերի 2-ին հանդես էր եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Աշխատանքից, մասնավորապես, ազատվել են տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը (ԲՀԿ), սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեւոն Վահրադյանը (ԲՀԿ), արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը (ԲՀԿ), էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը (ԲՀԿ), գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը (ՀՅԴ) եւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ)։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին