Փաշինյան. ԱԺ արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերին - Mediamax.am

4903 դիտում

Փաշինյան. ԱԺ արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերին


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ «վերջին զարգացումներից հետո 2018թ. դեկտեմբերին Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ»։

 

«Հայաստանում հաստատված է ուղիղ ժողովրդական իշխանություն։ Եթե պարզվի, որ ես վարչապետի կարգավիճակում ժողովրդի ներկայացուցիչը չեմ, ուրեմն ընտրությունները տեղի չեն ունենա, եւ եթե պարզվի, որ ես վարչապետի կարգավիճակում ժողովրդի ներկայացուցիչն եմ, ապա այդ ընտրությունները տեղի կունենան»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։  

 

 

Վարչապետն ընդգծել է, որ մանրամասների մասին կհայտնի առաջիկայում։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին