«Քոչարյանը քաղաքական դիակ է», ասել է Փաշինյանը - Mediamax.am

7136 դիտում

«Քոչարյանը քաղաքական դիակ է», ասել է Փաշինյանը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կրկնել է իր միտքն այն մասին, որ Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը «քաղաքական դիակներ» են:

Վարչապետն այսօր լրագրողների խնդրանքով մեկնաբանել է ՀՀ երկրորդ նախագահի հայտարարությունն այն մասին, որ «Նիկոլ Փաշինյանը կփոշմանի, որ որոշել է հետս «գլուխ դնել»», որը Ռոբերտ Քոչարյանն արել էր Մեդիամաքսին տված բացառիկ հարցազրույցում:

 

«Ռոբերտ Քոչարյանի այդ հայտարարությունները ցույց են տալիս նրա քաղաքական ընկալումներին ու ըմբռնումների մակարդակը։ Սա իրենց թաղի կռիվ չէ, որտեղ պարտվողները հեռանալիս ասում են՝ «կփոշմանես, կտեսնես՝ ինչ կլինի»,- ասել  է Փաշինյանը։

 

Վարչապետն ասել է, որ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի որեւէ վտանգ չի տեսնում։

 

«Ռոբերտ Քոչարյան անունով քաղաքական գործոն Հայաստանում գոյություն չունի։ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան. գործ ունեք քաղաքական դիակների հետ: Սակայն քաղաքական դիակ լինելը չի ազատում օրենքի առաջ ունեցած պարտավորություններից»,- նկատել է Նիկոլ Փաշինյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին