Ազգային ժողովը ստեղծեց Քննիչ հանձնաժողով - Mediamax.am

4373 դիտում

Ազգային ժողովը ստեղծեց Քննիչ հանձնաժողով


Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը
Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային ժողովն այսօրվա արտահերթ նիստում ընդունել է Քննիչ հանձնաժողովի ստեղծման նախագիծը:

Կողմ է քվեարկել 74, դեմ՝ 14 պատգամավոր:

 

Քննիչ հանձնաժողովի կազմում ընդգրկվելու է 11 պատգամավորˋ 5-ը Հանրապետական, 3-ը՝ «Ծառուկյան», 2-ը՝ «Ելք» եւ 1-ը՝ ՀՅԴ խմբակցությունից:

 

Ազգային անվտանգության ծառայության եւ Հատուկ քննչական ծառայության ղեկավարների գաղտնալսված զրույցի հրապարակումից հետո պատգամավորների ընդհանուր թվի մեկ քառորդը դիմել էր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ Քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջով: 

 

 

Հանձնաժողովն ուսումնասիրելու է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին