Փաշինյան. ԼՂ կարգավիճակի հարցը երբեք հստակ չի ձեւակերպվել - Mediamax.am

5986 դիտում

Փաշինյան. ԼՂ կարգավիճակի հարցը երբեք հստակ չի ձեւակերպվել


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղի հարցի կապակցությամբ բանակցային սեղանին երբեք չի եղել այնպիսի տարբերակ, որտեղ հստակ ձեւակերպվեր եւ երաշխավորվեր ԼՂ կարգավիճակի հարցը»։

«Վերջին տարիներին ԼՂ կարգավիճակի հարցը ավելի եւ ավելի է մի կողմ մղվել։ Այն պահին, երբ ես ստանձնել եմ ՀՀ վարչապետի պաշտոնը, որպես ժառանգություն ստացել եմ մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին ընդհանրապես ոչ մի բան չկա։ Կա միայն, որ Ադրբեջանին պետք է վերադարձվեն ձեզ հայտնի տարածքները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի հարցին։

 

Կառավարության ղեկավարը հավելել է, որ «վերջին թուղթը, որ դրվել է բանակցային սեղանին, հենց այդպիսին է»։

 

 

Ի պատասխան՝ Արմեն Աշոտյանը հորդորել է «հրապարակել նշված փաստաթուղթը»։

 

«Բարի եղեք՝ իմ հայտարարությունն ընդունել ի գիտություն։ Կգա ժամանակը, եւ ես հրապարակեմ դրանք ամբողջությամբ»,- ասել է վարչապետը։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին