Պաշտպան. դատավորին ուղղորդելու պրակտիկան դատապարտելի է - Mediamax.am

4084 դիտում

Պաշտպան. դատավորին ուղղորդելու պրակտիկան դատապարտելի է


Արման Թաթոյանը
Արման Թաթոյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասել է, որ «դատավորը չպետք է անօրինական առնչություն ունենա իրավապահ մարմնի հետ ու ձեռնարկի իր անկախությունը խաթարող քայլեր»:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է իր դիրքորոշումը ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնալսված հեռախոսային խոսակցության կապակցությամբ:

 

«Անթույլատրելի է ցանկացած հեռախոսային խոսակցության անօրինական գաղտնալսում: ՀՀ Սահմանադրության մակարդակով բարձր երաշխավորված է հաղորդակցության, այդ թվում՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնիության իրավունքը», - ասել է Պաշտպանը՝ նշելով, որ ուշադրության կենտրոնում կպահի

ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործի քննության ընթացքը:

 

«Ըստ հեռախոսային խոսակցության մեջ առկա տվյալների՝ դատավորն ինքն է դիմել իրավապահ մարմնին ու խնդրել իր աշխատանքի ուղղորդում կոնկրետ քրեական գործով: Այս մասին քրեական հետապնդման մարմինները հայտարարել են նաեւ այդ խոսակցության ձայնագրության հրապարակումից հետո: Նշված երեւույթը խիստ մտահոգիչ է ու դատապարտելի, այս պրակտիկան վտանգում է դատավորի հեղինակությունն ու արդարադատության համակարգը երկրում: Դատավորը չպետք է անօրինական առնչություն ունենա իրավապահ մարմնի հետ ու ձեռնարկի իր անկախությունը խաթարող քայլեր: Մտահոգիչ է նաեւ գաղտնալսված հեռախոսային խոսակցության այն հատվածը, որն առնչվում է դատավորի աշխատանքին միջամտությանը», - ասել է Արման Թաթոյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին