Ընտրախախտումների դեմ օրենսդրական փաթեթը կդրվի հանրային քննարկման - Mediamax.am

2381 դիտում

Ընտրախախտումների դեմ օրենսդրական փաթեթը կդրվի հանրային քննարկման


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը հանրության դատին է ներկայացրել Քրեական, Քրեական դատավարության եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի փոփոխությունների փաթեթը:

 

Նախագծով նախատեսված փոփոխություններն ուղղված են ընտրական տեղամասերում կարգուկանոնի, օրինականության մթնոլորտի ձեւավորմանը: 

 

Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանձնաժողովը օգոստոսի 23-ին՝ ժամը 16:00-ին, կառավարության նիստերի դահլիճում կազմակերպում է այդ փաթեթի հանրային քննարկում:

 

Քննարկմանը կարող են մասնակցել կուսակցությունների ու դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու ընտրական իրավունքի պաշտպանությամբ զբաղվող փաստաբանները:

 

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել նախապես՝ 055 468737 հեռախոսահամարով կամ kristina.poghosyan@gov.am հասցեով։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին