«Գտել ենք բոլոր հարցերի լուծման բանալին», ասել է վարչապետը - Mediamax.am

6666 դիտում

«Գտել ենք բոլոր հարցերի լուծման բանալին», ասել է վարչապետը


Լուսանկարը` ՀՀ կաավարության մամուլի ծաայություն

Լուսանկարը` ՀՀ կաավարության մամուլի ծաայություն

Լուսանկարը` ՀՀ կաավարության մամուլի ծաայություն


Երեւան: Մեդիամաքս: Օգոստոսի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում հանդիպումներ է ունեցել Բերդի, Այգեհովիտի, Ոսկեպարի եւ Նոյեմբերյանի բնակիչների հետ:

Մեդիամաքսը առանձնացրել է հատվածներ այդ հանդիպումների ընթացքում վարչապետի ունեցած ելույթներից:

 

Հարցերի լուծման բանալին

 

Ինչո՞ւ եմ համոզված, որ մեր երկրի բոլոր խնդիրները լուծվելու են, ինչու եմ համոզված, որ մեր երկիրը լինելու է երջանիկ, ազատ ու հզոր: Մենք գտել ենք բոլոր հարցերի լուծման բանալին: Ո՞րն է այդ բանալին: Ավելի քան 20 տարի Հայաստանում ժողովուրդն ուզում էր քաղաքական փոփոխություններ եւ այդ փոփոխությունները տեղի չէին ունենում: Եկավ 2018 թվականն ու այդ փոփոխությունը տեղի ունեցավ: Մենք լուծեցինք մի հարց, որ 23-24 տարի համարվել է անլուծելի, համարվել է, որ դա հնարավոր չէ, համարվել է, որ չի կարող լինել այդպիսի բան:

Լուսանկարը` ՀՀ կաավարության մամուլի ծաայություն

Ինչո՞ւ ավելի քան 20 տարի այդ խնդիրը չէր լուծվում եւ ի՞նչ տեղի ունեցավ, որ այդ խնդիրը լուծվեց. նախորդ 20-24 տարվա ընթացքում ՀՀ քաղաքացիները մտածում էին, որ քաղաքական փոփոխություններ պետք է անի ընդդիմության այս լիդերը, այն լիդերը, այս առաջնորդը, այն առաջնորդը, եւ ամեն անգամ, երբ տեղի չէր ունենում այդ փոփոխությունը, նեղանում էին այդ առաջնորդից, հիասթափվում:

 

Փոփոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ՀՀ քաղաքացիների եւ հայ ժողովրդի ներկայացուցիչների մեծամասնությունը հասկացավ, որ հեղափոխությունը ոչ թե մեկ առաջնորդ պետք է անի, այլ հեղափոխությունն իրենք պետք է անեն, յուրաքանչյուրն ինքն իրեն պետք է համարի հեղափոխության առաջնորդ:

 

Յուրաքանչյուրը կատարի իր անելիքը

 

Ինչո՞ւ ենք  բոլորս նոր Հայաստանում ապրում. ոչ թե նրա համար, որ ես, մեր քաղաքական թիմն ենք այդպես որոշել, այլ որովհետեւ դուք եք այդպես որոշել: Փոխվեց այն, որ դուք հասկացաք, որ ամեն ինչ դուք եք որոշում: Որեւէ մեկը չկասկածի, որ կառավարությունն իր անելիքը կանի լիարժեք եւ անմնացորդ, բայց կարեւոր է, որ մեզնից յուրաքանչյուրն ընկալի, որ ինքն է որոշում ամեն ինչ: Մեր թիմը հնարավորություն է ստեղծելու, որ մարդիկ իրենց հայրենիքը ծաղկեցնեն:

Լուսանկարը` ՀՀ կաավարության մամուլի ծաայություն

Մենք իսկապես հզոր պետություն կունենանք այն ժամանակ, երբ մեզնից յուրաքանչյուրը կատարի իր անելիքը, եթե մեզնից յուրաքանչյուրն ըմբռնի մի բան, որ եթե մեր երկիրը եղել է վատ վիճակում, ուրեմն ամեն մեկս ինչ-որ փոքր բան այն չենք արել:

 

Արտագաղթը կանգնել է

 

Մայիսից սկսած՝ ամեն ամիս ավելի շատ մարդ է գալիս Հայաստան, քան  հեռանում է Հայաստանից: Եկեք այս տեմպը ոչ միայն պահենք, այլ կրկնապատկենք, եռապատկենք: Մենք մեր հայրենիքից գնալու տեղ չունենք, մենք մեր գնացածներին պետք է վերադարձնենք Հայաստան, որովհետեւ աշխարհում չկա ավելի լավ տեղ, քան Հայաստանի Հանրապետությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին