Արարատ Միրզոյանը դոնորների հետ քննարկել է ընտրությունների թեման - Mediamax.am

6634 դիտում

Արարատ Միրզոյանը դոնորների հետ քննարկել է ընտրությունների թեման


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը միջազգային դոնոր պետությունների եւ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին միջազգային հանրության աջակցության հարցերը:

«Կողմերը քննարկել են ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխմանը, խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամկետներին, ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանն ու տեխնիկական աջակցությանը վերաբերող հարցեր», - ասված է կառավարության հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին