«Դաբրոն» էլ չկա, խնդիրն այլեւս մտքի դաշտում է, ասել է վարչապետը - Mediamax.am

5125 դիտում

«Դաբրոն» էլ չկա, խնդիրն այլեւս մտքի դաշտում է, ասել է վարչապետը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ Հայաստանում հետեւողական, գրագետ եւ կազմակերպված աշխատանքով կարելի է լրջագույն արդյունքի հասնել:

«Աշխատանքի քարոզչությունն ու դրա կարեւորության ընդգծումը չափազանց կարեւոր շեշտադրում է: Երկար տարիներ խոսվել է այն մասին, որ տնտեսական գործունեության հնարավորություններն ու շուկաների հասանելիությունը սահմանափակ են, եւ որեւէ տնտեսական գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է ինչ-որ մեկի «դաբրոն»: Այսօր բոլոր այդ խոչընդոտները վերացված են, եւ խնդիրը տեղափոխվել է աշխատանքի, ստեղծագործության, մտքի դաշտ»,- ասել է վարչապետը:

 

Նա հայտարարել է, որ կառավարությունը պատրաստ է ամեն ինչ անել՝ այդ աշխատանքի համար նպաստավոր եւ հավասար հնարավորությունների դաշտ ապահովելու համար:

 

Վարչապետը նաեւ անդրադարձել է ներդրումների պաշտպանությանը՝ նշելով, որ «ցանկացած ներդրում եւ ներդրող ազատված է որեւէ կոռուպցիոն պարտավորությունից որեւէ մակարդակում»: Նա խոստացել է համագործակցության եւ երկխոսության մթնոլորտ ձեւավորել ներդրողների եւ կառավարության միջեւ:

 

«Պետք է խոստովանենք, որ երկխոսության այս խողովակները դեռեւս լիարժեք չենք ստեղծել եւ գործարկել, սակայն սա մեզ համար խնդրի է, որն անպայման պետք է լուծենք»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին