Լավրով․ «Հայաստանում տեղի ունեցողը չի կարող մեզ չանհանգստացնել» - Mediamax.am

14496 դիտում

Լավրով․ «Հայաստանում տեղի ունեցողը չի կարող մեզ չանհանգստացնել»


Լուսանկարը`


Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր մեկնաբանել է Հայաստանի վերջին իրադարձությունները։

«Երբ մայիսին Հայաստանում քաղաքական ճգնաժամ էր, մենք մեծ գոհունակությամբ նշումն էինք, որ ճգնաժամի լուծումը ի վերջո գտնվեց փոխզիջման հիման վրա՝ բոլոր քաղաքական կուսակցությունների մասնակցութամբ։ Մենք հույս ունեինք, որ հիմնվելով այդ արդյունքի վրա, բոլոր քաղաքական ուժերը ու առաջին հերթին Հայաստանի նոր իշխանությունները առաջ են տանելու ազգային համաձայնության ամրապնդումը», - ասված է Ռուսաստանի ԱԳՆ կայքում հրապարակված Լավրովի մեկնաբանության մեջ։

 

«Սակայն վերջին օրերի իրադարձություններն ակնհայտորեն խախտում են այդպիսի դրական տրամադրվածությունը եւ հակասում են Հայաստանի նոր ղեկավարության վերջերս արված հայտարարություններին այն մասին, որ իրենք մտադրություն չունեն կազմակերպել իրենց նախորդների հետապնդումը քաղաքական դրդապատճառներով։

 

Ռուսաստանը՝ իբրեւ Երեւանի դաշնակից, միշտ հետաքրքրված է եղել հայկական պետության կայունության մեջ։ Այդ պատճառով այնտեղ տեղի ունեցողը չի կարող մեզ չանհագստացնել, այդ թվում՝ ԱՊՀ տարածքում գործող այն կազմակերպությունների բնականոն աշխատանքի տեսակետից, որոնց անդամակցում է Հայաստանը։ Վերջին օրերին մենք մեր մտահոգությունները մի քանի անգամ հասցրել ենք Հայաստանի ղեկավարությանը։ Հուսով ենք, որ իրավիճակն ի վերջո կգնա կառուցողական հունով», - ասել է Սերգեյ Լավրովը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին