Մեղադրանք է առաջադրվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին - Mediamax.am

7695 դիտում

Մեղադրանք է առաջադրվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին:

Ինչպես եւ Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

 

Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին