«Մեր խնդիրը բանտերը լցնելը չէ», - ասել է վարչապետը - Mediamax.am

5433 դիտում

«Մեր խնդիրը բանտերը լցնելը չէ», - ասել է վարչապետը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «մեր խնդիրը մարդկանց բանտերը լցնելը չէ»:

«Մեծ կարեւորություն ենք տալիս օրինականության հաստատմանը, հանցավորության, կրիմինալ մտածողության, կոռուպցիայի դեմ պայքարին եւ սա Հայաստանի հանրային կյանքում տեղի ունեցող կարեւորագույն գործընթաց է: Բայց մենք նաեւ ընդգծում ենք, որ այս գործընթացներում մեր խնդիրն ամենեւին էլ մարդկանց բանտերը լցնելը չէ, մեր խնդիրն է օրիանականություն ապահովելը, իսկ կոռուպցիայի դեմ պայքարում մեր խնդիրն է նաեւ պետությանը, ժողովրդին հասցված վնասները մինչեւ վերջին լուման վերականգնելը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հուլիսի 10-ին Քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներին է ներկայացնելով կոմիտեի նորանշանակ նախագահ Հայկ Գրիգորյանին:

 

«Քաղաքացիները պետք է համոզված լինեն, որ Քննչական կոմիտեի համար բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ անկախ իրենց անուն-ազգանունից, կենսագրությունից, ծագումից, նախկինում կամ ներկայումս զբաղեցրած պաշտոններից: Սա կարեւորագույն խնդիր է, որի լուծումից մեծապես կախված է այն տրամադրությունը, որ հաստատված է Հայաստանում եւ այն իրականությունը, որ կառուցում ենք այսօր», - նշել է վարչապետը:   

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին