3186 դիտում

«Հայաստանում հիմա կոռուպցիա չկա»,- ասել է Փաշինյանը»


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «Հայաստանում հիմա կոռուպցիա չկա»:

«Ես կարող եմ դա ասել, քանի որ այժմ Հայաստանում հակակոռուպցիոն մթնոլորտ է: Իհարկե, կարող են լինեն որոշակի առանձին երեւույթներ՝ կոռուպցիոն անցյալի կոռուպցիոն մնացորդներ: Ցավոք, դա ապագայի երաշխիք չէ, սակայն կարծում եմ, որ այս մթնոլորտը, այս գործընթացը մեզ թույլ կտան երաշխավորել այս իրավիճակի շարունակությունը»,- ասել է ՀՀ կառավարության ղեկավարը RT հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չի կարող հաջողության հասնել ընտրություններին:

«Դա անիրական է: Նրանց վերադարձն այլեւս երբեք տեղի չի ունենա: Կարող են լինել այլ կուսակցություններ, այլ ուժեր, որոնք կարող են հաղթել ընտրություններում, սակայն նրանք (հանրապետականները) այլեւս երբեք ետ չեն գա՝ դա հաստատ է: Ամեն դեպքում, ես այդպես եմ զգում եւ վստահ եմ դրանում»,- ասել է վարչապետը:

Ինչ վերաբերում է «Ելք» դաշինքին, որի մաս է կազմում վարչապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ապա Նիկոլ Փաշինյանը նշել է, որ «այժմ դաշինքի ապագայի քննարկման փուլում ենք»:

«Կուսակցությունը, իհարկե, զարգանալու է անկախ մեր դաշինքի ապագայի սցենարից»,- պարզաբանել է կառավարության ղեկավարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am