Զոհրաբ Մնացականյանը հյուրընկալվել է Մայր Աթոռում - Mediamax.am

2383 դիտում

Զոհրաբ Մնացականյանը հյուրընկալվել է Մայր Աթոռում


Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ


Երեւան: Մեդիամաքս: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր Մայր Աթոռում ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին:

Գարեգին Բ-ն շնորհավորել է նախարարին եւ մաղթել, որպեսզի «նա կարողանա աշխարհի ներկա բարդ եւ դժվարին ժամանակներում հայրենիքի շահերը լավագույնս պաշտպանել եւ երկրի համար դրական արդյունքներ արձանագրել»:

 

 

Կաթողիկոսն արձանագրել է նաեւ, որ «հայոց եկեղեցին շարունակելու է նեցուկ լինի հայրենի պետությանը, որպեսզի այն լինի բարվոք եւ զորավոր»:

 

Զոհրաբ Մնացականյանն էլ ընդգծել է, որ արտաքին գործերի նախարարի պաշտոնը մեծ պատասխանատվություն եւ պարտավորություն է ենթադրում: 

 

Զրուցակիցները խոսել են տարածաշրջանում տիրող իրավիճակի, հայրենիքի առջեւ ծառացած մարտահրավերների մասին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին