Ծառայողական ավտոմեքենաների թիվը կկրճատվի - Mediamax.am

5827 դիտում

Ծառայողական ավտոմեքենաների թիվը կկրճատվի


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ պետք է գույքագրել ծառայողական ավտոմեքենաները եւ նրանց ծախսը՝ հասկանալու համար, թե ինչպիսի կրճատումներ են հնարավոր:

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշել է, որ պետական ապարատում կա ծառայողական մեքենաների գերկուտակում, ինչը բյուջետային միջոցների վատնում է:

 

«Տեղեկության համար ուզում եմ ասել, որ առաջին փոխվարչապետի գրասենյակին հատկացված էր հինգ մեքենա՝ հրաժարվել ենք երեքից, երկուսի նպատակահարմարությունը դեռ կքննարկենք:

 

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրաժարվել է գրասենյակի համար նախատեսված չորս մեքենաներից երկուսից: Առաջարկում եմ մյուս նախարարներին այս մոտեցմամբ վերանայել նախարարությունների տրամադրության տակ եղած սպասարկող ծառայողական մեքենաների ամբողջ պարկը»,- ասել է Արարատ Միրզոյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին