Վարչապետը ներկայացրել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին - Mediamax.am

5857 դիտում

Վարչապետը ներկայացրել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր արտաքին գործերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականյանին:

«Պարոն Մնացականյանին նախարարի պաշտոնը առաջարկելու մոտիվացիան եղել է հետեւյալը. ապահովել քաղաքական փոփոխությունների սահունությունն արտաքին գործերի նախարարության եւ դիվանագիտական կորպուսի համար: Կարծում եմ՝ առաջիկայում պետք է լրջորեն աշխատենք, որովհետեւ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում կան լրջագույն հարցեր, որոնք կարեւոր եւ կենսական նշանակություն ունեն Հայաստանի համար: Այդ հարցերի նկատմամբ մեր դիրքորոշումից է կախված Հայաստանի բնականոն զարգացումը, անվտանգությունը եւ միջազգային հեղինակությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

Վարչապետը ընդգծել է, որ ներկայում Հայաստանի միջազգային հեղինակությունը գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա եւ այն լավ հնարավորություն է՝ վերածելու արտաքին քաղաքական ձեռքբերումների:

 

Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար:

 

«Գիտակցում եմ առկա մարտահրավերների ողջ ծավալը, բայց ինձ զգում եմ վստահ եւ ուժեղ առկա մեծ թիմով: Հիմնվելով մեր հսկայական ներուժի վրա՝ վստահ եմ, որ միասին շարունակելու ենք առաջ տանել Հայաստանի օրակարգը»,- ասել է ԱԳ նորանշանակ նախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին