Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Սարգսյանը քննարկում են ունեցել - Mediamax.am

5563 դիտում

Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Սարգսյանը քննարկում են ունեցել


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սոչիում՝ Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում, հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ:

ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության առաջիկա գագաթաժողովի օրակարգային հարցերին:

 

Զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հետագա զարգացմանն ու անդամ պետությունների միջեւ հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող այլ հարցեր:

 

Հիշեցնենք, որ մինչ Սոչի մեկնելը Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ԵԱՏՀ-ում Հայաստանը ներկայացնող ղեկավարի (Տիգրան Սարգսյանի – խմբ.) եւ, ընդհանուր առմամբ, միջազգային ինստիտուտներում թիմը փոփոխության ենթարկելու հարցին, ասել էր.

 

«Կարծում եմ՝ որոշակի կադրային փոփոխություններ կլինեն, սակայն, եթե ԵԱՏՄ-ում Հայաստանի ներկայության շունչը փոխվի, ապա այն կփոխվի դեպի լավը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին