Մեր նպատակը մեծ հայրենադարձությունն է, ասել է Փաշինյանը - Mediamax.am

5394 դիտում

Մեր նպատակը մեծ հայրենադարձությունն է, ասել է Փաշինյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադլերի Սուրբ Սարգիս եկեղեցում հայտարարել է, որ «մեր նպատակը մեծ հայրենադարձությունն է եւ հայության մարդկային, ֆինանսական, տնտեսական, հոգեւոր, գիտական ներուժը Հայաստանում կենտրոնացնելը»:

«Բոլորիդ ողջունում եմ եղբայրական Ռուսաստանի Սոչի քաղաքում եւ ցանկանում ասել, որ հպարտ եմ ձեզնով: Ողջ քաղաքական մեր գործընթացի ընթացքում զգացել եմ ձեզնից յուրաքանչյուրի շունչը, աջակցությունը, եւ այս հաղթանակը ձեզնից յուրաքանչյուրի հաղթանակն է, սրանից հետո հայ ժողովուրդը լինելու է հաղթող, հայ ժողովուրդն ի վերջո վերադառնալու է իր հայրենիք»,- մայիսի 13-ի երեկոյան հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Նա կոչ է արել Ռուսաստանի հայ եւ ռուս գործարարներին գալ Հայաստան եւ ներդրումներ անել, ստեղծել աշխատատեղեր:

«Հիմա արդեն նոր Հայաստան է, որտեղ յուրաքանչյուր ներդրում պաշտպանված է լինելու, եւ որեւէ ներդրում չի լինելու սպառնալիքի ներքո: Այսօր մեր երկրի, հայ ժողովրդի հեղինակությունը բարձր է ավելի քան երբեւէ, եւ ստեղծված են բոլոր պայմանները, որ մենք ապրենք ու երջանիկ լինենք մեր հայրենիքում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով հայ-ռուսական կապերի ապագային՝ վարչապետն ընդգծել է, որ «դրանք լինելու են շատ ավելի ամուր, ավելի դաշնակցային եւ եղբայրական»:

Այսօր Սոչիում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում, նախատեսված է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին