Փաշինյանն ու Կվիրիկաշվիլին կհանդիպեն մոտ ապագայում - Mediamax.am

5328 դիտում

Փաշինյանն ու Կվիրիկաշվիլին կհանդիպեն մոտ ապագայում


Գիորգի Կվիրիկաշվիլին եւ Նիկոլ Փաշինյանը
Գիորգի Կվիրիկաշվիլին եւ Նիկոլ Փաշինյանը

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:

ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած խոսակցության ընթացքում զրուցակիցները բարձր են գնահատել սերտ բարիդրացիական հարաբերությունները եւ վերջիններիս զարգացման դրական դինամիկան։

 

Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել խորացնել փոխշահավետ գործընկերությունն ամենատարբեր ոլորտներում, ինչի համար առկա են բոլոր նախադրյալները։

 

Զրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու Գիորգի Կվիրիկաշվիլին պայմանավորվածություն են ձեռք բերել հանդիպել մոտ ապագայում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին