Նիկոլ Փաշինյանի վնասվածքները լուրջ չեն - Mediamax.am

5150 դիտում

Նիկոլ Փաշինյանի վնասվածքները լուրջ չեն


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: «Նաիրի» բժշկական կենտրոն տեղափոխված ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի վնասվածքները լուրջ չեն:

Այդ մասին Tert.am-ին հայտնել է բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին:

 

Նա ասել է, որ Փաշինյանը քերծվածքներ ունի՝ «վիրակապում ենք, որպեսզի գնահատենք վիճակը»: 

 

Նաիրի ԲԿ է տեղափոխվել նաեւ 3 ոստիկան: Նրանցից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ թեթև:

 

Ծանր վիճակում գտնվող ոստիկանը բեկորային վնասվածք է ստացել:

 

Նիկոլ Փաշինյանը եւ ոստիկանները վնասվածքներ են ստացել, երբ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել փշալարը ճեղքելու փորձ կատարած ցուցարարների դեմ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին