Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ - Mediamax.am

7281 դիտում

Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ տարբեր երկրների գործընկերներից:

Արմեն Սարգսյանի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ շնորհավորական ուղերձներ են հղել Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսետը, Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը, Սերբիայի ու Լիտվայի նախագահներ Ալեքսանդր Վուչիչը եւ Դալիա Գրիբաուսկայտեն:

Ավելի վաղ Արմեն Սարգսյանին շնորհավորել էին Ռուսաստանի, Ուկրաինայի, Չինաստանի, Հունաստանի, Լեհաստանի նախագահները:

 

ՀՀԿ խմբակցության առաջադրած թեկնածու Արմեն Սարգսյանն Ազգային ժողովի պատգամավորների ձայների ճնշող մեծամասնությամբ Հայաստանի նախագահ էր ընտրվել մարտի 2-ին:

Արմեն Սարգսյանն ընտրվել է 7 տարի ժամկետով:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին