Արմեն Սարգսյանը վստահությամբ է նայում ապագային - Mediamax.am

9638 դիտում

Արմեն Սարգսյանը վստահությամբ է նայում ապագային


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ անցումը խորհրդարանական կառավարմանը նոր դռներ է բացում երկրում ժողովրդավարության ամրապնդման համար:

Այդ մասին նա ասել է մարտի 2-ին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը:

 

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

 

«Սա շատ կարեւոր իրադարձություն է մեր ժողովրդի եւ պետության կյանքում եւ կարեւոր հանգրվան է խորհրդարանական ժողովրդավարության կայացման ճանապարհին: Ուշադրությամբ հետեւելով Ձեր հանդիպումներին՝ ես համոզված եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»,-ասել է Սերժ Սարգսյանը:

 

«Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, շատ ավելի խորը հարաբերությունները Եվրամիության հետ, տնտեսության մեջ տեղի ունեցող դրական փոփոխությունները հիմք են տալիս վստահությամբ նայելու ապագային եւ ինձ մեծ լավատեսություն են ներարկում, որ ապագա տարիները լինելու են ակտիվ աշխատանքի տարիներ: Պատրաստ եմ լիովին նվիրվելու այս գործին՝ ամբողջ սրտով, հոգով եւ իմ փորձառությունն ու գիտելիքները ներդնելով այդ շատ կարեւոր գործին»,-ասել է Արմեն Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին