20251 դիտում

Կարեն Կարապետյանը չի պատասխանել 2018-ի վերաբերող գլխավոր հարցին


Կարեն Կարապետյանը
Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը չի պատասխանել այն հարցին, թե ով է ղեկավարելու կառավարությունը 2018թ. ապրիլի 9-ից հետո:

Կառավարության մամուլի ծառայությունն այսօր տարածել է վարչապետի հարցազրույցը տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանին, որից ներկայացնում ենք մեկ հատված.

- Պարոն վարչապետ, մեր հասարակությունը շատ անձնավորված է, անձերով շատ բան է պայմանավորված։ Սակայն ապրիլին մնացել է մի քանի ամիս, եւ դեռ պարզ չէ՝ ով է լինելու ՀՀ վարչապետ, ով՝ նախագահ…

– Ասուլիսի ժամանակ ասել եմ, որ այդ հարցին չեմ պատասխանելու։ Բայց մի անգամ էլ ասեմ, եւ այս թեման փակենք։ Որքան հասարակությունն անձնավորված է, այնքան ռիսկերը շատ են։ Հիմա մենք փորձում ենք համակարգ ձեւավորել։ Շատ հստակ ձեւակերպել ենք, որ ապրիլի 9-ին իշխող կուսակցությունը՝ իր կոալիցիոն գործընկերոջ հետ, որոշում կկայացնի, թե ով որ պաշտոնը կզբաղեցնի։

Իհարկե, անձը միշտ դեր ունի։ Բայց անձի դերը որքան մինիմիզացվում է, որքան համակարգը կարողանում է անձի լավ կարողությունները մեծացնել, եւ հակառակը՝ ամորտիզացնել կամ սահմանափակել (եթե երկրի գլուխ որեւէ պատահական մարդ հայտնվի), այդ համակարգն ավելի կանխատեսելի է եւ հեռանկարային։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am