Բաբլոյանն ու Բուզետտոն քննարկել են գործակցության հեռանկարները - Mediamax.am

17717 դիտում

Բաբլոյանն ու Բուզետտոն քննարկել են գործակցության հեռանկարները


Լուսանկարը` ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ու ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Բրեդլի Բուզետտոն այսօր քննարկել են Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության, ընտանեկան բռնության դեմ պայքարի եւ այլ ոլորտներում ընթացող բարեփոխումները:

Արա Բաբլոյանը կարեւորել է ՄԱԿ-ի կողմից իրականացվող «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության աշխատանքներում Ազգային ժողովի մասնակցությունը:

 

ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ փոխգործակցությունը կլինի շարունակական եւ արդյունավետ:

 

Բրեդլի Բուզետտոն էլ նշել է, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը նպատակ ունի բարձրացնել ՀՀ Ազգային ժողովի գործունեության արդյունավետությունն օրենսդրական եւ վերահսկողական տեսանկյունից:

 

Նա անդրադարձել է ԱԺ կարողությունների հզորացմանը, խորհրդարանի գործառույթների իրականացման թափանցիկությանը, հաշվետվողականությանը եւ խորհրդարանական գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին