Զոհրաբ Մնացականյանը նշանակվել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ - Mediamax.am

7727 դիտում

Զոհրաբ Մնացականյանը նշանակվել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ


Զոհրաբ Մնացականյան
Զոհրաբ Մնացականյան

Լուսանկարը` http://mfa.am


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Զոհրաբ Մնացականյանը նշանակվել է Հայաստանի Հանրապե¬տության ար¬տա¬քին գործերի նախարարի տեղակալ:

Մինչ այս պաշտոնում նշանակվելը Զոհրաբ Մնացականյանը զբաղեցնում էր Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնը:

 

45-ամյա Զոհրաբ Մնացականյանը իրավամբ համարվում է Հայաստանի ամենափորձառու դիվանագետներից մեկը:

 

ՀՀ ԱԳՆ-ում նա աշխատում է 1991 թվականից:

 

1993-1997թթ. եղել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանության երկրորդ, հետագայում առաջին քարտուղարը:

 

1997-1999թթ. զբաղեցրել է ԱԳՆ առաջին եվրոպական վարչության, Եվրոպայի վարչության պետի պաշտոնները:

 

1999-2002թթ. եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետը:

 

2002-2008թթ.` Ժնեւի ՄԱԿ գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, Շվեյցարիայի համադաշնությունում ՀՀ դեսպան:

 

2008 թվականից Զոհրաբ Մնացականյանը Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչն էր:

 

Ունի Արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:

 

Զոհրաբ Մնացականյանը ամուսնացած է, ունի երկու որդի:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին