Կարեն Կարապետյանը նոր ոգեւորություն կբերի ՀՀԿ, ասել է նախագահը - Mediamax.am

7208 դիտում

Կարեն Կարապետյանը նոր ոգեւորություն կբերի ՀՀԿ, ասել է նախագահը


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ Կարեն Կարապետյանի անդամակցությունը նոր ոգեւորություն կբերի ՀՀԿ:

Ելույթ ունենալով ՀՀԿ 16-րդ համագումարում՝ Սերժ Սարգսյանը կուսակցության անունից անվերապահ աջակցություն է հայտնել Կարեն Կարապետյանին եւ նոր կառավարության անդամներին ու նշել.

 

«Վստահ եմ, որ Կարեն Կարապետյանի խանդավառ ոճն ու կառավարչի տաղանդը լիովին կբացահայտվեն այս պաշտոնում եւ նոր ոգեւորություն կբերեն մեր թիմի անդամներին»:

 

Սերժ Սարգսյանի փոխանցմամբ՝ գալիք ընտրություններում վստահության քվե ստանալու պարագայում  կառավարությունը կրկին կգլխավորի վարչապետ Կարապետյանը՝ շարունակելով իրագործել արդեն իսկ նախանշված ծրագիրը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին