Մեկնարկել է ՀՀԿ 16-րդ համագումարը - Mediamax.am

7244 դիտում

Մեկնարկել է ՀՀԿ 16-րդ համագումարը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում րոպեներ առաջ մեկնարկել է Հայաստանի Հանրապետական կուսակցության 16-րդ համագումարը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, համագումարի օրակարգում ներառված է ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հաշվետու ելույթը:

 

Համագումարի ընթացքում նախատեսվում է նաեւ կուսակցության նախագահի եւ գործադիր մարմնի անդամների ընտրություն:

 

Նշենք, որ կուսակցությանն անդամակցելու վերաբերյալ դիմումներ են ներկայացրել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առքելյանն ու տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարիտիրոսյանը, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ու առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը: Ավելի վաղ կուսակցությանն անդամագրվել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

 

Էդուարդ Շարմազանովն երեկ հայտնել էր, որ Կարեն Կարապետյանի հայտարարությունից հետո, մեկ օրվա ընթացքում, 7 հազար քաղաքացի կուսակցությանն անդամակցելու դիմում է ներկայացրել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին