Կարեն Կարապետյանը կանդամակցի ՀՀԿ-ին - Mediamax.am

8548 դիտում

Կարեն Կարապետյանը կանդամակցի ՀՀԿ-ին


Կարեն Կարապետյանը
Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն կառավարության այսօրվա նիստի մեկնարկին հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ) անդամակցելու դիմում է ներկայացրել:

Վարչապետը նշել է, որ իր որոշման համար հիմք է հանդիսացել այն փաստը, որ կառավարությունում աշխատելու հրավերն ինքը ստացել է ՀՀ նախագահ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից:

 

Կարեն Կարապետյանը նշել է նաեւ այն հանգամանքը, որ յուրաքանչյուր կառավարություն պետք է ունենա քաղաքական հենարան, իսկ այս կառավարության հենարանը ՀՀԿ-ն է:

 

Անդրադառնալով հնարավոր հարցին, թե ինչու չստեղծել նոր կուսակցություն եւ այն դարձնել կառավարության քաղաքական հենարանը` վարչապետը նշել է, որ ԼՂ հիմնախնդիր ունենալու պարագայում նման գործընթացն արդարացված չէր լինի:

 

ՀՀԿ-ն քաղաքական հենարան համարելու հիմքը, ըստ կառավարության ղեկավարի, նրա պահպանողական լինելն է ու այն հանգամանքը, որ «այնտեղ հարազատ շատ մարդիկ կան»:

 

«Մենք անհրաժեշտ ենք համարում շատ բան փոխել տնտեսական, սոցիալական կյանքում եւ կառավարման համակարգում, իսկ փոփոխությունները պետք է սկսենք մեզանից: Այս հարցը ՀՀԿ-ում շատ ավելի հստակ է դրված: Ստանձնելով վարչապետի պաշտոնը՝ ես դարձա փոխվելու եւ փոխելու գործընթացի մի մասը: Ինչպես մյուս կուսակցությունները, ՀՀԿ-ն եւս ոչ միշտ է եղել արդյունավետ, բայց դա այն կուսակցությունն է, որը, գիտակցելով երկրի անվտանգության հիմնախնդիրները, որոշել է ստանձնել փոխվողի դերը»,- ասել է վարչապետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին