Ջոն Ռեպսի տեսած Երեւանը եւ 98-ամյա պատմաբանի հիշողությունները - Mediamax.am

exclusive
22085 դիտում

Ջոն Ռեպսի տեսած Երեւանը եւ 98-ամյա պատմաբանի հիշողությունները


Լուսանկարը` John Reps

Ջոն Ռեպսը
Ջոն Ռեպսը

Լուսանկարը` William Staffeld/Cornell University

Ներկայիս Մաշտոցի պողոտայի եւ Մոսկովյան փողոցի խաչմերուկը
Ներկայիս Մաշտոցի պողոտայի եւ Մոսկովյան փողոցի խաչմերուկը

Լուսանկարը` John Reps

Լուսանկարը` John Reps

Լուսանկարը` John Reps

«Փակ շուկայի» ներսում
«Փակ շուկայի» ներսում

Լուսանկարը` John Reps

Լուսանկարը` John Reps

Լուսանկարը` John Reps

Լուսանկարը` John Reps

Ներկայիս Մաշտոցի պողոտայի եւ Ամիրյան փողոցի խաչմերուկը
Ներկայիս Մաշտոցի պողոտայի եւ Ամիրյան փողոցի խաչմերուկը

Լուսանկարը` John Reps

Լուսանկարը` John Reps

Լուսանկարը` John Reps

Երիտասարդ Ջոն Ռեպսը՝ տիկնոջ հետ (ձախում եւ մեջտեղում)
Երիտասարդ Ջոն Ռեպսը՝ տիկնոջ հետ (ձախում եւ մեջտեղում)

Երեւանի այս լուսանկարները պատահաբար հայտնաբերել էի մի բլոգում՝ լրիվ այլ բան փնտրելու ընթացքում: 

Ներկայիս Մաշտոցի պողոտայի եւ Մոսկովյան փողոցի խաչմերուկը Ներկայիս Մաշտոցի պողոտայի եւ Մոսկովյան փողոցի խաչմերուկը

Լուսանկարը` John Reps

Նշվում էր, որ դրանց հեղինակը ամերիկացի Ջոն Ռեպսն է (John Reps), որը 1964 թվականին այցելել էր Խորհրդային Միություն:

 

Պատմաբան-ուրբանիստը եղել էլ Մոսկվայում, Լենինգրադում, Երեւանում եւ Բաքվում: Նրան հետաքրքրում էր նոր բնակելի թաղամասեր կառուցելու եւ քաղաքային միջավայրը նախագծելու խորհրդային փորձը:

Երիտասարդ Ջոն Ռեպսը՝ տիկնոջ հետ (ձախում եւ մեջտեղում) Երիտասարդ Ջոն Ռեպսը՝ տիկնոջ հետ (ձախում եւ մեջտեղում)

 

Համացանցում մի փոքր փնտրելուց հետո հայտնաբերեցի, որ Ջոն Ռեպսը ողջ է: Նա 98 տարեկան է եւ հանդիսանում է Քորնելի համալսարանի պատվավոր պրոֆեսորը:

Ջոն Ռեպսը Ջոն Ռեպսը

Լուսանկարը` William Staffeld/Cornell University

Համալսարանի կայքում նշված էր նրա էլեկտրոնային հասցեն, ուստի որոշեցի մի նամակ գրել Ջոն Ռեպսին՝ խնդրելով պատմել 55 տարի առաջ տեղի ունեցած այցի մասին: Հոգուս խորքում կասկածում էի. արդյո՞ք 98 տարեկան մարդը օգտվում է էլեկտրոնային փոստից: 

 

Կասկածներս անհիմն էին՝ ժամեր անց ստացա պրոֆեսոր Ռեպսի պատասխանը:

 

«Խորհրդային Միություն այցելել էի ՄԱԿ-ի՝ Նոր քաղաքների խմբի պատվիրակների եւ դիտորդների պատվիրակության կազմում: Ես դիտորդներից մեկն էի: Մենք մի քանի օր անցկացրեցինք Մոսկվայում, այնուհետեւ գնացքով մեկնեցինք Պետերբուրգ եւ, վերջապես, եղանք Երեւանում եւ Բաքվում:

Ներկայիս Մաշտոցի պողոտայի եւ Ամիրյան փողոցի խաչմերուկը Ներկայիս Մաշտոցի պողոտայի եւ Ամիրյան փողոցի խաչմերուկը

Լուսանկարը` John Reps

Երեւանը գեղեցիկ էր: Ինձ հատկապես տպավորել էին տուֆից շենքերը կենտրոնում: 

 

Շուկայի շենքը («Փակ շուկայի»-Մեդիամաքս) ապշեցնող էր: 

«Փակ շուկայի» ներսում «Փակ շուկայի» ներսում

Լուսանկարը` John Reps

Այցի ամենատպավորիչ կետերից մեկն այցելությունն էր Հայաստանի պատմության թանգարան: Այդ ամենը շատ վաղուց էր, ես հիմա 98 տարեկան եմ, բայց մինչեւ հիմա հիշում եմ կենտրոնական հրապարակի գեղեցիկ շենքը», - գրել է Ջոն Ռեպսը:

Լուսանկարը` John Reps

98-ամյա պրոֆեսորը, բարեբախտաբար, չգիտի, որ շուկայի «ապշեցնող շենքից» մնացել են միայն արտաքին պատերը, իսկ ներսում եռահարկ անդեմ հանրախանութ է...

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին