Մեդիա նախաձեռնությունների կենտրոն` նախկին Ինտերնյուսի փոխարեն - Mediamax.am

exclusive
17462 դիտում

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն` նախկին Ինտերնյուսի փոխարեն


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հուլիսի 3-ից մամուլի աջակցության Ինտերնյուս հասարակական կազմակերպությունը պաշտոնապես գրանցել է նոր անվանում` Մեդիա նախաձեռնությունների կենտրոն եւ նոր տարբերանշան:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել է Մեդիա Նախաձեռնությունների կենտրոնի (նախկին Ինտերնյուս) գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը, կազմակերպությունն այժմ գտնվում է ռեբրենդինգի փուլում:

 

«Փոփոխությունը տեսանելի կլինի միայն անվան եւ տարբերանշանի դեպքում: Այն ամենը, ինչ եղել է այս տարիների ընթացքում, շարունակվելու է, մեր գործունեության, նպատակների, մասնագիտական եւ գործընկերային կապերի հետ կապված ոչինչ չի փոխվի: Սա ընդամենը անվան փոփոխություն է», - ասել է Նունե Սարգսյանը:

 

Նա նշել է, որ նման քայլի դիմել են տարիների ընթացքում ունեցած քննարկումների արդյունքում`«դա անհրաժեշտ համարելով հետագա զարգացման համար. որեւէ այլ պատճառ եւ նպատակ չի եղել»:

 

Նունե Սարգսյանն ասել է, որ ռեբրենդինգը կավարտի մինչեւ տարեվերջ:

 

«Ցանկացած ռեբրենդինգը բարդ գործընթաց է: Ներկայումս զբաղված ենք ճիշտ ինֆորմացիայի տարածմամբ: Քանի որ շատ վաղուց ենք խոսել մեր անվան փոփոխության մասին, կարծում ենք, մասնագիտական շրջանակներում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը բավական արագ կընկալվի»,- նշել է Նունե Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին