Այսօր կներկայացվի Արմենիայի, Շանթի, ԱրմՆյուզի եւ Ա-Թիվիի հեռուստագովազդի բացառիկ վաճառողը - Mediamax.am

exclusive
14627 դիտում

Այսօր կներկայացվի Արմենիայի, Շանթի, ԱրմՆյուզի եւ Ա-Թիվիի հեռուստագովազդի բացառիկ վաճառողը


Լուսանկարը` http://www.futurity.org


Երեւան: Մեդիամաքս: Media International Services միջազգային ընկերությունը Հայաստանում կունենա իր մասնաճյուղը, որի պաշտոնական բացումն ու շնորհանդեսը կկայանան այսօր երեկոյան:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել է ընկերության հայաստանյան մասնաճյուղի գլխավոր տնօրեն Տիգրան Սաֆարյանը, Media International Services-ը հանդիսանալու է 4 հեռուստաալիքների` Արմենիայի, Շանթի, ԱրմՆյուզի եւ Ա-Թիվիի հեռուստագովազդի բացառիկ վաճառողը:

 

«Գովազդը վաճառվելու է նոր տեխնոլոգիաների միջոցով, տեղի է ունենալու ռեյտինգների վաճառք, որի համար կկիրառվի միջազգային չափանիշներին համապատասխան տեխնոլոգիա»,- Մեդիամաքս-ին ասել է Տիգրան Սաֆարյանն ու նշել, որ գնային համակարգը լինելու է բավական ճկուն, իսկ զեղչային համակարգն ունենալու է մի քանի տասնյակ պայմաններ:

 

Անդրադառնալով գովազդի բովանդակությանը` մեր զրուցակիցը նշել է. «Ճիշտ է, գովազդի տեղադրման եւ վաճառքի տեխնոլոգիան այնքան էլ կապ չունի բովանդակության հետ, բայց նշված 4 հեռուստաալիքներով հեռարձակվող գովազի նկատմամբ, օրենքի շրջանակներում, մեր կողմից կիրականացվի վերահսկում»:

 

Աշխատանքների իրականացման համար ընկերությունը կհամագործակցի Ուկրաինայի իր գործընկերների հետ:

 

Տիգրան Սաֆարյանը նշել է, որ բաց են նաեւ տեղական այլ հեռուստաընկերությունների հետ համագործակցության եւ առաջարկների համար:

 

Media International Services-ի հայաստանյան մասնաճյուղի աշխատանքային պաշտոնական մեկնարկը կտրվի ապրիլի 1-ից. «Բայց արդեն 3 ամիս է` ընկերությունը ձեւավորվել է, եւ սկսել ենք գովազդի վաճառքը», - ասել է

Տիգրան Սաֆարյանը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին